![](https://hmk.am/wp-content/uploads/2024/12/Katinyan.V.jpg)
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Վարդուհի Կատինյանը։
Վ․ Կատինյանը կարևորագույն ավանդ ունի Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության ներդրման և իրականացման, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի ստեղծման և կայացման գործում։ Նա տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել հատուկ կրթության ոլորտում՝ ղեկավարելով մի շարք կրթական հաստատություններ։ Վ․ Կատինյանի գործուն ջանքերի շնորհիվ Երևանի թիվ 5 գիշերօթիկ դպրոցը վերակազմակերպվել է՝ դառնալով Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն, հետագայում՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։
Որպես կրթության փորձագետ՝ Վ․ Կատինյանը շարունակաբար իր գիտամանկավարժական ներուժը, մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդրել է ի նպաստ համընդհանուր ներառականության կայացման, անդադար կապի մեջ լինելով ոլորտի մասնագետների հետ՝ բոլորին ուղղորդել և աջակցել է իր օգտակար խորհուրդներով։
ՀՄԿ ողջ անձնակազմը վշտակցում է Վարդուհի Կատինյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին մեծ վաստակ ունեցող մանկավարժի, լավ մարդու և գործընկերոջ մահվան կապակցությամբ:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում։
17․12.2024