Սույն թվականի հունիսի 13-17-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Ձեզ համար» հասարակական կազմակերպության հետ գործընկերությամբ «Պերկինս» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Բազմակի և ծանր խանգարումներ ունեցող երեխաների գնահատում և աջակցություն» ծրագրի ամփոփիչ փուլը։
Շուրջ մեկ տարի տևողությամբ ծրագրի ընթացքում «Պերկինս» միջազգային կազմակերպության փորձագետների կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակիցների համար իրականացվեց դասընթացների շարք՝ ամենամսյա հաճախականությամբ։
Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետներ Մարտինա Չելիզիչի, Իզաբել Ամարալի, Տատյանա Պետրովիչի և մի շարք այլ հեղինակավոր փորձագետների կողմից տրամադրվեց հատուկ գործիքակազմ, որը կարող է կիրառվել զարգացման բարդ և բազմակի խանգարումներ ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության գործընթացում։
Դասընթացները բաղկացած էին ինչպես տեսական, այնպես էլ գործնական մասերից, որոնց մասնակիցներն ակտիվ մասնակցություն ունեցան։
Դասընթացի ավարտին մասնակիցները հավաստագրեր ստացան «Պերկինս» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների կողմից։