ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ | EDUARMENIA2022 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
ԱՐԱՔՍԻԱ ՍՎԱՋՅԱՆ
Արաքսիա Սվաջյանն աշխատում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում՝ որպես տնօրեն։ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ է, մանկավարժական գիտությունների թեկնածու։
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգը, ինչպես կրթության ոլորտի մյուս համակարգերը ներկայումս, գտնվում են զարգացման և բարեփոխումների փուլում։ Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգի գրանցած հաջողությունների ու առկա դժվարությունների վերլուծությունը հնարավորություն է տալիս ուրվագծել այս ծառայությունների կատարելագործման ուղիները՝ համապատասխանեցնելով դրանք նոր իրավական կարգավորումներին և ժամանակակակից սովորողակենտրոն կրթության պահանջներին։