ԼԻԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լիանա Մարգարյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման բաժնի ղեկավարն է: Ունի հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում, երեխաների հետ աշխատելու` 16 տարվա աշխատանքային փորձ: Մասնակցել և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ իրականացրել է մի շարք ծրագրեր, վերապատրաստումներ:
Համընդհանուր ներառման քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ։ Նրան տրվում է հնարավորություն բացահայտվելու իր բոլոր ունակություններով և դրսևորվելու իր համար հաղթահարելի և հասանելի ձևերով։ Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ և այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: