Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը EduArmenia-ի հետ համատեղ մեկ հարթակում է համախմբել ներառական կրթության բոլոր շահագրգիռ կողմերին։
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարանները կազմակերպվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովը տեղի է ունենալու հուլիսի 1-4-ը։
Հուլիսի 1-ին և 2-ին աշխատարանները կիրականացվեն առկա ձևաչափով. հասցե՝ ք․Երևան Ալեք Մանուկյան 13 (Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետ), հուլիսի 3-ին և 4-ին՝ առցանց ձևաչափով:
Աշխատաժողովի օրակարգը՝ https://bit.ly/3yB4Prj
Առկա ձևափափով աշխատարաններին մասնակցելու համար գրանցվել են շուրջ 700 մասնակից, որոնք տարբեր ոլորտներում աշխատող անձինք են, ում հետաքրքիր է Ներառական կրթության կազմակերպման առկա խնդիրները, ժամանակակից մոտեցումներն ու լուծումները։
Աշխատաժողովի Ներառական կրթության բաժնի թվով 60 խոսնակներ զեկույցով հանդես կգան առկա և առցանց ձևաչափով։ Ներկայացվող թեմաները բազմազան են, մեկը մյուսից հետաքրքիր, կարևոր ու արդիական, լուսաբանող ու քննարկելի:
Աշխատաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն են՝
- ✦ Ներառական կրթության քաղաքականություն, արժեքների ձևավորում
- ✦ Դասավանդման ներառող ռազմավարություններ, այդ թվում ուսուցման համընդհանուր ձևավորում
- ✦ Կրթական միջավայրի հարմարեցումների ապահովում, այդ թվում Աջակցող տեխնոլոգիաների կիրառում
- ✦ Ներառականությունը նախադպրոցական տարիքում
- ✦ Ներառականությունը հետդպրոցական կրթության մեջ
- ✦ Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպում:
Զեկույցները լինելու են 30 րոպե տևողությամբ, որից 20 րոպեն տրամադրվելու է թեմայի ներկայացմանը, իսկ վերջին 10 րոպեն՝ հարցուպատասխանին և քննարկմանը։
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն»բաժնի կազմակերպմանն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը:
Սպասվում են հետաքրքիր զեկույցներ և ակտիվ քննարկումներ:
EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարանների խոսնակներին ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3NgRKr2