EduArmenia2022 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ | Ներառական կրթություն

EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի սեմինարները և աշխատարանները կազմակերպվում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:

Սեմինարների հիմնական թեմատիկ ուղղություններն են՝

  1. Ներառական կրթության քաղաքականություն, արժեքների ձևավորում
  2. Դասավանդման ներառող ռազմավարություններ, այդ թվում ուսուցման համընդհանուր ձևավորում
  3. Կրթական միջավայրի հարմարեցումների ապահովում, այդ թվում Աջակցող տեխնոլոգիաների կիրառում
  4. Ներառականությունը նախադպրոցական տարիքում
  5. Ներառականությունը հետդպրոցական կրթության մեջ
  6. Բացառիկ ընդունակություններով սովորողների կրթության կազմակերպում

Աշխատաժողովը տեղի է ունենալու հուլիսի 1-4-ը։ Հուլիսի 1-ին և 2-ին աշխատարանները կիրականացվեն առկա ձևաչափով՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, իսկ հուլիսի 3-ին և 4-ին՝ առցանց ձևաչափով։

Զեկույցները լինելու են 30 րոպե տևողությամբ, որից 20 րոպեն տրամադրվելու է թեմայի ներկայացմանը, իսկ վերջին 10 րոպեն՝ հարցուպատասխանին և քննարկմանը։

Աշխատաժողովի օրակարգը՝ https://bit.ly/3yB4Prj

ՊԼԵՆԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ | ԹԵՄԱ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ: ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

«Ներառական կրթություն» բաժնի աշխատարանների խոսնակներ

«Ներառական կրթություն» բաժնի աշխատարանների խոսնակներ | ԱՌՑԱՆՑ ՍԵՍԻԱՆԵՐ

Skip to content