«ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈւՆ» – EDUARMENIA2022 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Հուլիսի 1-ին և 2-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում իրականացվեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից կազմակերպված EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարանները։
Զեկույցով հանդես եկան 36 խոսնակներ։ Աշխատարաններին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ։
Ամփոփելով այս երկու օրերի աշխատանքները՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա․Սվաջյանը և EduArmenia համահիմնադիր Լ․Մկրտչյանը երախտիքի խոսքը ուղղեցին աշխատաժողովի կազմակերպիչներին, խոսնակներին և հյուրերին։
Աշխատաժողովը շարունակվում է․ հուլիսի 3-ին և 4-ին աշխատարանները կիրականացվեն առցանց ձևաչափով։
Աշխատաժողովի առցանց աշխատարաններին միանալու համար հետևեք օրակարգին` https://bit.ly/3yB4Prj