Հուլիսի 1-4-ը EduArmenia2022 Համահայկական գիտակրթական աշխատաժողովի «Ներառական կրթություն» բաժնի աշխատարաններն իրականացվեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ։
Զեկույցով հանդես եկան 60 խոսնակներ։ Առկա ձևաչափով իրականացվող աշխատարաններին ներկա էին շուրջ 600 մասնակիցներ։ Հուլիսի 3-ին և 4-ին աշխատաժողովը շարունակվեց առցանց ձևաչափով, որին միացան նաև խոսնակներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից։
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը, լինելով «Ներառական կրթություն» բլոկի կազմակերպողն ու համակարգողը, իրականացրեց նաև իրազեկող արշավներ, հանրայնացման և լուսաբանման լայնածավալ աշխատանքներ․ անհատական պաստառների և իրազեկող գրառումների միջոցով ՀՄԿ սոցիալական հարթակներում և կայքում տեղադրվեցին խոսնակներին ներկայացնող գրառումներ ու պաստառներ, ֆեյսբուքյան ուղիղ միացումների և տեսանյութերի միջոցով մեր հետևորդները կարողացան հետևել զեկույցներին, իսկ աշխատաժողովին վերաբերող տեսանյութերն ու լուսանկարների շարքը կարող եք դիտել մեր կայքում և Youtube-յան ալիքում:
Այս ամենն իրականացվեց նաև ի շնորհիվ համախմբված և միասնական աշխատանքի, որի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին: