ՀԱՍՄԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի բովանդակային մշակումների բաժնի ղեկավար
Աշխատանքային գործունեության շրջանակներում համակարգում է հանրակրթական դպրոցի տարրական դասարանների և միջին դպրոցի որոշ առարկաների բովանդակային նյութի հարմարեցումների, պարզեցումների, ինչպես նաև ուսումնական նյութերի, վերապատրաստման դասընթացների ու սեմինարների մոդուլների, դիդակտիկ նյութերի և այլ մշակումների մասնագիտական փորձաքննությունների իրականացման գործընթացները, որոնց նպատակն է խթանել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունը, մասնակցությունն ու որակյալ կրթության ապահովումը։
EduArmenia2023 աշխատաժողովին Հ․ Օհանյանը ներկայանում է «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՐՄԱՐԵՑՈՒՄՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» թեմայով։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին ուսումնական գործընթացում ներառելու, առավելագույն մասնակցությունն ապահովելու նախապայմաններից են մատչելի, հարմարեցված ուսումնական նյութերի մշակումն ու տրամադրումը: Կարևորվում է նաև սովորողների՝ զույգերով, խմբերով աշխատանքների իրականացումը, որը հիմնականում ունի գործնական բնույթ։ Ուսման նկատմամբ սովորողների հետաքրքրության խթանումը, որն իրականացվում է նաև հարմարեցված ուսումնական նյութերի կիրառմամբ, կարող է հիմք հանդիսանալ որակյալ, արդյունավետ կրթության համար։