ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար, հատուկ մանկավարժ, լոգոպեդ
Անին աշխատանքային գործունեությունը կրթական համակարգում սկսել է 2008 թվականից: Կազմակերպում և համակարգում է ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների, կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ծնողների համար Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացները։ Համահեղինակ է շուրջ 10 ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների, որոնք նախատեսված են ուսուցիչների, ուսուցչի օգնականների, մանկավարժական այլ աշխատողների, ծնողների և կրթության հարցերով հետաքրքրվող անհատների լայն շրջանակի համար:
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․ Գարեգինյանը ներկայանում է «ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ» թեմայով։
Անհատական ուսուցման պլանը փաստաթուղթ է, որը հնարավորություն է ընձեռում վարել գործնական և իրատեսական երկխոսություն սովորողի կարիքների վերաբերյալ և գտնել այդ կարիքները բավարարելու ստեղծագործ ուղիներ։ Զեկույցում խոսնակը կներկայացնի ԱՈՒՊ-ի մշակման և վարման արդյունավետ ուղիները, մեթոդները և հնարները, որոնք հնարավորություն կտան ունենալ գործուն աշխատանքային փաստաթուղթ՝ ապահովելով կրթության հասանելիությունն ու մատչելիությունը։