ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ.
2010թ-ից գիտակրթական և մանկավարժական գործունեություն է իրականացնում ՀՊՄՀ-ում։ Որպես վերապատրաստող մասնագետ ընդգրկված է նաև «Տաթև» գիտակրթական համալիրի ուսուցիչների պարտադիր վերապատրաստման ծրագրում, աշխատում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ։ Հոգեբանների և մանկավարժների համար նախատեսված 7 մեթոդական ուղեցույցների և շուրջ 17 գիտական հոդվածների հեղինակ է։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա.Խուդոյանը ներկայանում է «ԱՈւՏԻՍՏԻԿ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈւՄՆԵՐ ՈւՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ԴՐՍԵՎՈՐՎՈՂ «ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ» (SHUTDOWN) ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով։
Աուտիստիկ սպեկտրի խանգարումներով երեխաներին բնորոշ չորս հիմնական առանձնահատկությունների՝ հուզական այրման, աուտիստիկ իներցիայի, բռնկումների և անջատումների (BIMS) վերաբերյալ ուսումնասիրություններ ժամանակակից հոգեբանական գրականության մեջ գրեթե չկան․ մինչդեռ վերոնշված խնդիրներն են հաճախ երեխայի կոգնիտիվ, հուզական և վարքային ոլորտների զարգացման դժվարությունների պատճառ դառնում։ Ներկայացված հիմնական առանձնահատկությունները կարիք ունեն խորքային հետազոտության, դրանց դրսևորման պատճառների վերհանումը և հաղթահարման ուղիների բացահայտումը կարող է կարևոր նշանակություն ունենալ աուտիստիկ սպեկտրի խանգարումներով երեխաների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման հարցում։