ՄԱՐԻԱՄ ՍԵԴՐԱԿՅԱՆ | EDUARMENIA2023 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ «ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ
ՄԱՐԻԱՄ ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի վերապատրաստող-մենթոր, մանկավարժ-սոցիոլոգ
Մասնագիտական գործունեությունն իրականացրել է երկու հիմնական ուղղություններով՝ մանկավարժություն և սոցիոլոգիա։ Աշխատանքային գործունեության ողջ ընթացքում առանցքային տեղ են զբաղեցրել ներառական կրթության հիմնախնդիրները։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների։
EduArmenia2023 աշխատաժողովին Մ․Սեդրակյանը ներկայանում է «ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» թեմայով։
Ներառական կրթության մարտահրավերներից են ծնողների հետ աշխատանքի ու համագործակցության դժվարությունները, իսկ այդ մարտահրավերները հաղթահարելու և ներառական կրթության գործում հաջողելու նախապայման է ծնողի և ընտանիքի լիարժեք ներգրավվածությունը։ Թեման ներառում է ծնողի հետ աշխատանքի կարևորությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև դրա իրականացմանը վերաբերող գործնական առաջարկություններ։