ԱՆԻ ՊԱՊՅԱՆ
Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն, հոգեբան
Աշխատանքային գործունեությունն իրականացրել է տարբեր հաստատություններում՝ Հանրապետական վերականգնողական կենտրոն, Բժշկամանկավարժական գնահատման կենտրոն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ, ՍՄԱՐԹ կենտրոն։ Արտակարգ իրավիճակների հոգեբանություն է դասավանդել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքի 10 տարվա փորձառություն։
EduArmenia2023 աշխատաժողովին Ա․Պապյանը ներկայանում է «ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՄՊՈՆԵՆՏ» թեմայով։
Կրթական կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների հոգեբանական խնամքը համընդհանուր ներառման ոլորտի բարեփոխումների կարևոր բաղկացուցիչ է։ Զեկույցում ներկայացված են հատուկ մշակված մեթոդներ և գործիքակազմ, որոնք նպաստում ենք նրանց համար հոգեկան ներդաշնակ վիճակի ստեղծմանը, հուզական կայունության ապահովմանը, սթրեսակայունության, հույզերի գիտակցման և արտահայտման կարողությունների զարգացմանը։ Առանց կայուն հուզական վիճակի ոչ ոք չի կարող դասավանդել, աջակցել կամ օգնել երեխային կրթական ոլորտում հաջողելու։