Երևանի N3 Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, գնահատման գործընթացի, նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացի իրականացման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։
Սկզբնաղբյուր` Երևանի N3 ՏՄԱԿ-ի ֆեյսբուքյան էջ