Հանդիպում- քննարկում ՀՊՄՀ-ում
Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի և ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի հանդիպումը Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեց հանրակրթական դպրոցներում և մանկավարժական համալսարանում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:
Ծրագրի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերում բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ։
Սկզբնաղբյուր` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ պաշտոնական կայքէջ