2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են։
Տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ։
Այն վարեցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի ղեկավար Արտաշես Թորոսյանը, ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության և մշակույթի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը և գերատեսչության այլ ներկայացուցիչներ:
Տիկին Անդրեասյանը նշեց, որ Հայաստանը այն քիչ երկրներից է, որը համավարակի պայմաններում կարողացել է հնարավորինս ապահովել կրթության շարունակականությունը և սովորելու կարգուկանոնի վերաբերյալ պատշաճ իրազեկումը: «2023թ․ սեպտեմբերից սկսած բոլոր դպրոցներում մեկնարկելու է նոր չափորոշիչների ներդրման գործընթացը, որը ենթադրում է նախապատրաստական ծավալուն աշխատանք՝ բոլոր մարզերի հանրակրթության ոլորտի մասնագետների ներգրավմամբ»,-ասաց նա։
Քննարկվեցին և պարզաբանվեցին ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։
Սկզբնաղբյուր` ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ