Օգոստոսյան խորհրդակցություններ․ Արմավիրի մարզ
2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում օգոստոսի 24-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանի, ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշիչներին վերաբերող հարցեր:
Սկզբնաղբյուր` ՀՀ Արմավիրի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ