Օգոստոսյան խորհրդակցություններ․ Արարատի մարզ
Օգոստողի 25-ին Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ ու մարզի ուսումնական հաստատությունների տնօրենները։
Ափոփելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները՝ Տիկին Անդրեասյանը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները և ապագային ուղղված գործընթացները։
Քննարկվել են նոր ուսումնական տարվա պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր։ Որպես առաջնահերթություն կարևորվել հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ապահովումը։
Սկզբնաղբյուր` ՀՀ Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ