Օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։
Տիկին Անդրեասյանը ներկայացրեց կրթական համակարգում կատարված բարեփոխումները՝ հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրման նպատակով կատարված նախապատրաստական աշխատանքները, տեղեկացնելով, որ այն 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում: Նախարարի տեղակալը նշեց, որ ուսուցչի աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է շաբաթական ծանրաբեռնվածության թեթևացում, կրթական հաստատությունների ղեկավարների և վարչակազմի աշխատավարձի բարձրացում։
Քննարկվեցին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և նոր ուսումնական տարվա կրթական գործընթացի արդյունավետ իրականացմանն ուղղված հարցեր։
Սկզբնաղբյուր` ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ