«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» ծրագրին էին հյուրընկալվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը և Նախաձեռնություն հանուն կրթական և սոցիալ-իրավական ներառման ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Պետրոսյանը։
Զրույցը նվիրված էր այս երկու կառույցների համագործակցությամբ իրականացվող «Աջակցություն հարմարեցված ուսումնական նյութերի ներդրմանը՝ համընդհանուր ներառական կրթության համակարգում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին։
Մասնավորապես՝ տպագրվել և փորձարկման փուլ են անցել նախաայբբենական և նախաթվային շրջանները ներառող հանրակրթական դպրոցի առաջին դասարանի «Մայրենի 1» և «Մաթեմատիկա 1» դասագրքերին կից հարմարեցված աշխատանքային գիրք-տետրերը, ինչպես նաև իրականացվել են Երևանի, Լոռու և Արմավիրի մարզերի 11 դպրոցների դասվարների վերապատրաստումներ՝ ուղղված նյութերի մեթոդական կիրառմանը։ Ինչպես նշեց ՀՄԿ տնօրեն Ա․Սվաջյանը, օժանդակելով ուսուցչին և զինելով նրան հարմարեցված ուսումնական նյութերով՝ մենք նպաստում ենք համընդհանուր ներառական կրթության առավել արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը։
Դիտե՛ք զրույցի ամբողջական տարբերակը ↴