Էլիզա Քեոշկարյան | Բլոգ

Էլիզա Քեոշկարյան

Սոցիալական մանկավարժ | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին

Էլիզան ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանություն և սոցիալական մանկավարժություն» ֆակուլտետի «Սոցիալական մանկավարժություն» բաժինը: Կրթությունը շարունակել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրում և ստացել մագիստրոսի որակավորում։

Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների, տիրապետում է մասնագիտական հմտությունների։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2012 թվականից։

Էլիզայի բլոգը հետաքրքիր է և գունեղ: Այնտեղ կան բազմազան նյութեր, տեղեկություններ, խաղեր, որոնք կնպաստեն նախադպրոցական տարիքի երեխաների սոցիալական հմտությունների զարգացմանը, իսկ գործնական աշխատանքները մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին կօգնեն երեխաների հետ աշխատանքներ իրականացնելիս:

Skip to content