«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների հինգերորդ դասարանի սովորողների համար
«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ
Մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
Հեղինակներ՝ Գրիգորյան Հ․ Ի․, Պետրոսյան Ս. Ս., Օհանյան Հ. Վ.
«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԸ կառուցված է հայրենաճանաչության անմիջական ընկալումների, դրանք զուգորդելու, վերլուծելու, ընդհանրացնելու սկզբունքով: Բովանդակությունը միտված է հայրենաճանաչության նախնական գիտելիքների հաղորդմանը, բարոյական, մարդասիրական, գեղարվեստական, աշխատանքային սկզբունքների ձևավորմանը։ Այն սովորողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ մեր «մեծ» և «փոքր» հայրենիքին, նրա պատմությանը, ընդհանրական գիտելիքներ կփոխանցի պետության, նրա սահմանների, խորհրդանիշների, կառուցվածքի, լեզվի, ընտանիքի, ինչպես նաև ազգային ավանդույթների, մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ, կզարգացնի ազգային արժեքների ընկալման հիմնական սկզբունքները, կծանոթացնի Հայաստանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքին, մշակույթի ու կենցաղի առանձնահատկություններին, բուսական ու կենդանական աշխարհին։
«ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ 5» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը կուղղորդի ուսուցիչներին սովորողների մոտ խթանելու հետաքրքրությունը «Իմ հայրենիքը» առարկայի նկատմամբ՝ նպաստելով նրանց կողմից միջառարկայական կապի վրա հիմնված գիտելիքների ձեռքբերմանը։ Այն առաջարկում է այնպիսի մոտեցում ուսումնական գործընթացին, որը ենթադրում է ուսուցչի գործունեության բազմազանություն, ուսումնական գործընթացին ստեղծագործաբար մոտենալու ինքնուրույնություն, աշակերտների անհատականության դրսևորման խրախուսում:
09.09.2024