«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
Հանրակրթական ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանի սովորողների համար
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ
Մեթոդական ուղեցույց ուսուցչի համար
Հեղինակներ՝ Օրդյան Ն․ Ա․, Պետրոսյան Ս. Ս., Օհանյան Հ. Վ.
Աշխատելու, կառուցելու նախնական հմտությունների յուրացմանն է միտված «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2» աշխատանքային գիրք-տետրը, որում ներառված առաջադրանքներն ուղղված են սովորողների գեղարվեստական, աշխատանքային սկզբունքների ձևավորմանը, նրանց ստեղծագործական ունակությունների բացահայտմանն ու զարգացմանը, գեղարվեստական-տեխնոլոգիական գործունեության միջոցների յուրացմանը: Գիրք-տետրը սովորողներին կծանոթացնի տարբեր նյութերին ու դրանց հատկություններին, դրանցով աշխատելու տարբեր հնարքներին ու տեխնիկաներին, ինչպես նաև հնարավորություն կտա ինքնուրույնություն դրսևորել տարբեր բարդության առաջադրանքներ կատարելիս:
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ 2» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը մշակված է գիրք-տետրում ներառված առաջադրանքների մեթոդական սկզբունքների, դրանց իրականացման առանձնահատկությունների մեկնաբանման և արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով:
05.04.2024