«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2 ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
հանրակրթական ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանի սովորողների համար
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2 ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ուսուցչի համար
Հեղինակներ՝ Բարսեղյան Մ․ Ս․, Պետրոսյան Ս. Ս., Օհանյան Հ. Վ.
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2» աշխատանքային գիրք-տետրում ներառված առաջադրանքները մշակված են թվային գրագիտության հիմունքները հեշտ և հիմնավոր յուրացնելու նպատակով։ Առաջադրանքները կառուցված են «պարզից դեպի բարդը», «մասնավորից ընդհանուրը» սկզբունքով, խիստ տրամաբանական հաջորդաշարքով և ուղղված են քանակական պատկերացումների, երկրաչափական պատկերների և մարմինների մասին սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդմանն ու համակարգմանը, խնդիրներ լուծելու և հաշվողական հմտությունների զարգացմանը: Հաշվի է առնվել նաև ուսուցման գործնական և շտկող-զարգացնող ուղղվածության սկզբունքը՝ սովորողների հնարավորություններին և գործնական հմտություններին համապատասխան։
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 2» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը կօգնի ուսուցիչներին մեթոդապես ճիշտ կազմակերպելու ուսուցման գործընթացը: Այն կուղղորդի նրանց առավել համակարգված և մատչելի ներկայացնելու ուսումնական նյութը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները:
01.04.2024