«ՄԱՅՐԵՆԻ 1» (ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
հանրակրթական ուսումնական հաստատությունների առաջին դասարանի սովորողների համար
«ՄԱՅՐԵՆԻ 1» (ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ուսուցչի համար
Հեղինակներ՝ Միքայելյան Ա․ Վ․, Պետրոսյան Ս. Ս., Օհանյան Հ. Վ.
«ՄԱՅՐԵՆԻ 1» (ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԸ միտված է ուսումնական նյութի հեշտ և հաճելի յուրացմանը։ Նրանում ներառված առաջադրանքները կնպաստեն առաջին դասարանի սովորողների հետայբբենական շրջանի ընթերցանության և գրելու դժվարությունները տարատեսակ վարժությունների, հետաքրքրաշարժ ու հարմարեցված առաջադրանքների միջոցով հնարավորինս ինքնուրույն հաղթահարելուն, երեխաների խոսքի, մտածողության, վերլուծահամադրական կարողությունների զարգացման գործընթացներն առավել հետաքրքիր և դյուրին դարձնելուն։
Այս գործընթացում ուսուցիչներին կօգնի «ՄԱՅՐԵՆԻ 1» (ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՀԱՄԱՐ ձեռնարկը, որը մեթոդական ցուցումներ և ուղղորդումներ է պարունակում առաջադրանքների կատարման սկզբունքների, ուսումնական նյութը հնարավորինս մատչելի ներկայացնելու, երեխաների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
25.03.2024