Աշխատանքային քննարկում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգի» վերաբերյալ
UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ի և «Ի.ԷՍ.ԱՅ. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ մարտի 20-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգի» վերաբերյալ։ Քննարկման ընթացքում ՀՄԿ Մշտադիտարկման և տվյալների հավաքագրման բաժնի ղեկավար Արև Անտոնյանի կողմից ներկայացվեց այս պահին գործող համակարգը:
Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի կողմից քննարկվեցին «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգի» լավարկման ուղիները։
22.03.2024