«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակվել է «Դպրոցներում ներառականության գնահատում» գործիքը, որի կիրառման արդյունքում վերհանված տվյալները կարող են օգտագործվել ՀՀ-ում ներառական կրթության արդյունավետության բարձրացման, զարգացման և կատարելագործման նպատակով, ինչպես նաև կօգնեն դպրոցներին առավել որակյալ արձագանքել իրենց առջև դրված պահանջներին։
2024թ-ի մարտի 20-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայկական Կարիտաս»-ի ներկայացուցիչների հետ համադրվել են Գործիքի երկուստեք փորձարկման արդյունքները, քննարկվել են լավարկման տարբերակները և նախանշվել հետագա աշխատանքները։
21.03.2024