«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
հանրակրթական ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանի սովորողների համար
«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ուսուցչի համար
Հեղինակներ՝ Մանուկյան Մ․ Ռ․, Պետրոսյան Ս. Ս., Օհանյան Հ. Վ.
«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2» աշխատանքային գիրք-տետրում ընդգրկված առաջադրանքները միտված են առավել մատչելի և հետաքրքրաշարժ եղանակով բացահայտելու շրջապատող իրականությունը և մարդկային հարաբերությունները։ Դրանք վերաբերում են սովորողների ինքնաճանաչմանը, սոցիալական պարզագույն հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, նրանց կենսակերպն ու առօրյան առողջ և անվտանգ կազմակերպելուն՝ սեփական կարծիքն արտահայտելու հմտություններ փոխանցելով նրանց և այդպիսով նպաստելով հնարավորինս ինքնուրույն կրթական միջավայր ներառվելուն։
«ԵՍ ԵՎ ՇՐՋԱԿԱ ԱՇԽԱՐՀԸ 2» մեթոդական ուղեցույցն աջակցություն է առարկան դասավանդող ուսուցիչներին աշխատանքային գիրք-տետրի կիրառության գործընթացում՝ կրթության հասանելի, ներառական պայմանների ապահովման և կրթական նոր իրողություններով առաջնորդվելու համար։ Այն կօգնի ուսուցիչներին առավել մատչելի և արդյունավետ կազմակերպել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսումնառությունը։
05.04.2024