«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐ
հանրակրթական ուսումնական հաստատությունների երկրորդ դասարանի սովորողների համար
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԻՐՔ-ՏԵՏՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ուսուցչի համար
Հեղինակներ՝ Սարգսյան Ս․ Մ․, Պետրոսյան Ս․ Ս․, Օհանյան Հ․ Վ․
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2» աշխատանքային գիրք-տետրը ամբողջական պատկերացում է տալիս կերպարվեստային գրագիտության առանցքային հասկացությունների և նրանց ներքին կապերի ու առնչությունների մասին։ Առաջադրանքները վերաբերում են սովորողների հետաքրքրություններին ու նախասիրություններին, դասին ակտիվ մասնակցելու, հետազոտելու և բացահայտելու հնարավորություն են ընձեռում։ Դրանք ներառում են կերպարվեստային օրինաչափությունների բացահայտում՝ սովորողների սեփական փորձառությամբ և տարբեր նյութերի օգտագործմամբ, զարգացնում նրանց տարածական պատկերացումները և ծավալային ընկալումը, պարզ երկրաչափական պատկերների և մարմինների մեջ աշխարհը տեսնելու և բացահայտելու ունակությունները, հայտնաբերում լույսի և ստվերի, ուրվագծի և ուրվապատկերի, ձևի և ծավալի փոխառնչությունները, դրանց պատկերման հաջորդական քայլերը։
«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 2» աշխատանքային գիրք-տետրի մեթոդական ուղեցույցը կուղղորդի ուսուցչին դասը կազմակերպելու առավել ճկուն և արդյունավետ։ Այն կօգնի այնպիսի մոտեցում ցուցաբերել ուսումնական գործընթացին, որը ենթադրում է ուսուցչի գործունեության բազմազանություն, այդ գործընթացին ստեղծագործաբար մոտենալու ազատություն, աշակերտների անհատականության դրսևորման խրախուսում ուսուցչի կողմից։
16.04.2024