«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ»
Մեթոդական ուղեցույց, ձեռնարկ
Սովորողի ուսումնառության գործընթացի քարտեզագրումը մեծապես պայմանավորում է նրա արդյունավետությունը․
Անհատական ուսուցման պլանը (ԱՈւՊ) յուրօրինակ քարտեզ է, որն ուղղորդում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին իրենց դպրոցական ուսումնառության ընթացքում։ Այն սովորողի ուսուցման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների արդյունավետ անհատական պլանավորումն է և ներառում է նրա կրթական կարիքների հիմնական ոլորտները, այդ կարիքները բավարարելու համար սահմանված խելամիտ հարմարեցումները, ծրագրային հարմարեցումները, աջակցող ծառայությունների տեսակներն ու ծավալները:
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԼԱՆ» մեթոդական ուղեցույցում մատչելի կերպով ներկայացված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ուսուցման և ուսումնառության գործընթացի պլանավորման և իրականացման, ինչպես նաև ԱՈՒՊ-ի մշակման, վերանայման և գնահատման գործընթացները` հիմքում ունենալով «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը:
Ուղեցույցը մեթոդական ցուցումներ է պարունակում այն մասին, թե ինչ փաստաթուղթ է ԱՈՒՊ-ը, ինչու է կարևոր, ինչ սկզբունքներով է մշակվում, ովքեր են ներգրավված այդ գործընթացում և ինչպես, քայլերի ինչ հաջորդականությամբ պետք է իրականացնել այն՝ արդյունավետություն ապահովելու համար։ Ուղեցույցի նպատակն է աջակցել ուսուցիչներին, ուսուցչի օգնականներին, մանկավարժահոգեբանական ծառայություններ տրամադրող մասնագետներին և ծնողներին՝ վարելու գործնական և իրատեսական երկխոսություն սովորողի կարիքների վերաբերյալ, գտնելու այդ կարիքները բավարարելու ստեղծագործ ուղիներ, ԱՈՒՊ-ի մշակման գործընթացն իրականացնել առավել հստակ և համակարգված` արդյունքում ունենալով գործուն աշխատանքային փաստաթուղթ:
02.05.2024