Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Յունիսեֆ Հայաստան-ի հետ համագործակցության շրջանակներում 2024թ․ ապրիլի 8-10-ը իրականացվեցին պիլոտային դասընթացներ «ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ․ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ։ ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ՝ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» թեմայով, որին մասնակցում էին Կոտայքի և Վաղարշապատի ուսումնական հաստատությունների մանկավարժներ։
Դասընթացավարներն էին Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներ Տ․ Սիմոնյանը, Ս․ Խանոյանը և Կոտայքի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներ Ռ․ Չեպուրնիխը, Ն․ Հովհաննիսյանը, Ն․ Աթայանը։
Դասընթացի նպատակն էր մշտադիտարկել մոդուլային դասընթացի արդյունավետությունը, նպաստել Կոտայքի և Վաղարշապատի ՏՄԱԿ-ների վերապատրաստող մասնագետների, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների և հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական կարողությունների հզորացմանը` ձևավորելով հմտություններ՝ աջակցելու յուրաքանչյուր երեխայի ներառմանը՝ անկախ նրա սոցիալական, կրոնական, մշակութային, տնտեսական, աշխարհագրական, էթնիկ ծագումից և հաշմանդամությունից։
Որպես պիլոտային ծրագրի փորձագետներ՝ Հ․ Ադամյանը, Հ․ Օհանյանը, Ա․ Գարեգինյանը և Լ․ Մարգարյանը դասընթացավարների հետ համատեղ դասավանդում անցկացրին՝ գործնականում ծանոթացնելով նրանց համատեղ դասավանդման սկզբունքներին ու առանձնահատկություններին:
Մասնակիցները ծանոթացան ուսումնառության ընթացքում խմբերում բազմազան մշակույթ կրող անձանց հետ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ռազմավարություններին ու մոտեցումներին վեր հանվող խնդիրների պարզաբանման, անդրադարձի և հետադարձ կապի ապահովման միջոցով։
Դասընթացներն ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով՝ ապահովելով կառուցողական, վստահելի և փոխըմբռնման վրա հենված միջավայր, ինչպես փաստում էին վերապատրաստման մասնակիցները դասընթացի յուրաքանչյուր օրվա ավարտին։
10.05.2024