2023թ․ մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագրին։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով ուղենշվել են զարգացման առաջնահերթություններն ու թիրախները կրթության բոլոր մակարդակների համար։
Օրենքից բխող գործողությունների պլանը միտված է հավասար կրթական միջավայր ապահովելու բոլորի համար։ Այն ցույց է տալիս ճանապարհային քարտեզը, որով հստակեցվում են կրթության ռազմավարության երեք հիմնական ուղղությունները․
- ✦ համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայություններ բոլոր բնակավայրերում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ կյանքի բոլոր փուլերում,
- ✦ համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայություններ բոլոր բնակավայրերում՝ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ կյանքի բոլոր փուլերում,
- ✦ կրթական ծառայությունների ու արտադրանքի միջազգայնացում ՀՀ դերը գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու ուղղությամբ:
Ի դեպ, նախագիծը լրամշակվել է մասնագիտական կառույցների և հանրության լայն շրջանակների հետ քննարկումների արդյունքում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ⤵️