Մարտի 17-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Բովանդակային մշակումների բաժնի կոմից կազմակերպվել էր սեմինար «Ստեղծագործական մտածողության զարգացման տեխնիկաների կիրառումը լոգոպեդական աշխատանքում» թեմայով, որին մասնակցում էին ՀՄԿ և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների լոգոպեդները։
Սեմինարավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Էմիլյա Թադևոսյանը։
Բանախոսը ներկայացրեց ստեղծագործական մտածողություն կրող անձի ձևավորման ու դաստիարակության խնդիրները կյանքի արագափոփոխ ռիթմում, նրա կարևորությունն ու արդիականությունը ժամանակակից հասարակության պահանջների տեսանկյունից։ Նա արժևորեց դիվերգենտային մտածողությունը՝ որպես կրեատիվ հասարակության կայացման նախադրյալ։ Կարևորվեցին ներառական կրթության հնարավորությունները հասարակության բազմազանության համապատկերում։ Դիտարկվեցին ստեղծագործական մտածողության զարգացման աշխատանքների արդյունավետ իրացման պայմաններն ու հնարավորությունները։
Սեմինարն անցավ անմիջական, հետաքրքիր, ակտիվ քննարկումների, աշխույժ հարցուպատասխանի մթնոլորտում։