Լյուդմիլա Գարեգինյան
Հատուկ մանկավարժ | Մանկավարժահոգեբանական աջակցության բաժին
Լյուդմիլան սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն» ֆակուլտետում՝ ստացել մագիստրոսական աստիճան օլիգոֆրենոմանկավարժություն մասնագիտությամբ:
Շուրջ 7 տարի է Լյուդմիլան աջակցության ծառայություններ է տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին` խթանելով երեխայի բնականոն զարգացումը:
Լյուդմիլայի բլոգում կարող եք գտնել հետաքրքիր տեղեկություններ, նյութեր և խաղեր, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար: