ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են պարտադիր ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նոր մոտեցումները:
Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ սահմանված գլխավոր նպատակն ազատ և բաց մրցակցային միջավայրի ձևավորումն է, որը պետք է հանգեցնի հերթական ատեստավորումից առաջ իրականացվող վերապատրաստումների որակական բարելավմանը:
Հարկ է նշել, որ մոդուլային դասընթացների «Համընդհանուր ներառում» բաղադրիչը /10 ժամ/ մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից և ներառում է հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության արդյունավետ իրականացմանն ուղղված հիմնահարցերը, ինչպես նաև՝ ոււսումնառության համընդհանուր ձևավորման /ՈւՁՀ/ ռազմավարությունները և մանկավարժահոգեբանական աջակցության սկզբունքները։
Սկզբնաղբյուր ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ