Հայաստանի hանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդաշարի հյուրերն են ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, ՆորԱրար կրթական ՀԿ / NorArar Education NGO նախագահ Մհեր Դավթյանը և Ալավերդու թիվ 10 դպրոցի պատմության ուսուցչուհի Ազգանուշ Երզնկյանը։
Զրույցի թեման հանրակրթական դպրոցներում ընթերցանության ուսուցման որակի բարելավմանն ուղղված Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «ՕԳՆԻՐ ԿԱՐԴԱԼ» պիլոտային ծրագիրն է, որի շրջանակում ընթերցանության մշակույթի կարևորության ու կարդալու հմտությունների ուսուցման, գործընթացին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության, ակնկալվող վերջնարդյունքի և միջազգային համագործակցության մասին առավել հանգամանալից խոսեցին հյուրերը։