Մենթոր՝ Անուշ Ասատրյան
Կոտայքի մարզի Բալահովիտի Ի․Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոց
Կոտայքի մարզի Բալահովիտի Ի․Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի-դասվար Ա.Նիկողոսյանը «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Ուսումնառության համընդհանուր ձևավորման /ՈՒՀՁ/» սկզբունքներով պլանավորված դասեր։
Ուսուցչուհին խթանիչ վարժության միջոցով կապ ստեղծեց նոր նյութի և սովորողների իրական կյանքի միջև՝ ընգծելով գիտելիքի արժեքն ու կարևորությունը։ Օգտագործելով դիդակտիկ նյութեր՝ նա ընկալելի տարբեր ձևերով նոր նյութը ներկայացրեց երեխաներին, իսկ դասի վերջում, խաղ առաջադրանքի միջոցով, զարգացրեց փոխադարձ գնահատման ու վերլուծական ինքնանդրադարձ կատարելու ունակությունները։
Սովորողներից յուրաքանչյուրը տարբեր է՝ իր ֆիզիկական և մտավոր կարողություններով ու նախասիրություններով։ Ի դեպ՝ երկու ամիս առաջ դասարան եկած բացառապես արաբախոս աշակերտն այսօր ներառված է դասի բոլոր փուլերին։