Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Ընթերցանության և գրավոր խոսքի խանգարումներ (դիսլեքսիա և դիսգրաֆիա) տեսական մաս և հաղթահարման ուղիներ» թեմայով սեմինար, որը վարեց ՀՄԿ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման բաժնի հատուկ մանկավարժ՝ Էդգար Մանուկյանը։
Սեմինարի նպատակն էր՝ ներկայացնել ընթերցանության և գրավոր խոսքի խանգարման պատճառները, հաղթահարման ուղիները։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին`
- ✦ ընթերցանության խանգարումները,
- ✦ կրտսեր դպրոցականների և մեծահասակների գրավոր խոսքի խանգարումները,
- ✦ գրավոր խոսքի և ընթերցանության կորստի կամ մասնակի խանգարման ժամանակ ցուցաբերվող գործնական և տեսական գիտելիքները և մեթոդները,
- ✦ զգայական օրգանների և վերլուծիչների, ինչպես նաև հոգեբանական և սոցիալական գործոնների նշանակությունը՝ խնդրի հաղթահարման ուղիների հետ կապված։
Անդրադարձ եղավ նաև ժամանակակից հետազոտողների մեկնաբանություններին:
Հանդիպումն անցավ համագործակցային մթնոլորտում՝ բուռն քննարկումներով, փորձի փոխանակմամբ և իրական դեպքերի ներկայացմամբ։