ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցում ֆիզիկա և աշխարհագրություն առարկաների համատեղ նախագծային դաս անցկացվեց՝ «Մագնիսական դաշտ» թեմայով:
Նախագծային աշխատանքի պլանավորման հեղինակը մենթոր Իրինա Պոնոմարենկոն էր:
Դասը հաջողված էր. առկա էին բազմազան դիդակտիկ պարագաներ՝ քարտեզներ, գլոբուս, պլակատներ, պրոյեկտոր և այլն:
Երեխաները հետաքրքրությամբ և ակտիվ մասնակցեցին դասին, որը ուսուցողական էր, նորություն էր իր մատուցման ձևով և նպաստում էր բոլոր աշակերտների ակտիվ ներգրավվածությանը դասապրոցեսին:
Դասին ներկա էր նաև մշտադիտարկողը, որը վերջում ամփոփեց կատարված աշխատանքը:
Ֆիզիկայի ուսուցչուհուն հանձնեցին մասնագիտական ձեռնարկներ: