«ՆորԱրար» կրթական հասարակական կազմակերպության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությունը մեկնարկեց ՀՄԿ-ում փորձի փոխանակման իրադարձությամբ, որի միջոցով ընդհանրացվեցին թիրախային միջամտությունների մասին տեսլականները։ Անդրադարձան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ընթերցելու դժվարություններ ունեցող աշակերտների հետ թիրախային միջամտություններ պլանավորելուն և իրականացնելուն:
Վանաձորում և Ալավերդիում տեղի ունեցած վերապատրաստումներին ներգրավված էին տեղի ՏՄԱԿ-ների, Լեռնապատի միջնակարգ դպրոցի, Վանաձորի 21-րդ հիմնական դպրոցի և Ալավերդու 12-րդ դպրոցի ուսուցիչները և ուսուցչի օգնականներն ու այլ մասնագետներ։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան «Ծրագրահեն չափումներ» և «Ճշգրիտ դասավանդում» մեթոդներին, ինչպես նաև՝ հարակից մի շարք մեթոդների ու հնարների, որոնց կիրառմամբ հնարավոր է բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք և ընթերցելու դժվարություններ ունեցող աշակերտների ընթերցելու կարողությունները: