«Գրավոր խոսքի խանգարումների շտկման ժամանակակից մոտեցումներ» թեմայով սեմինար
2022թ․ մարտի 29-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Գրավոր խոսքի խանգարումների շտկման ժամանակակից մոտեցումներ» թեմայով սեմինար՝ ՀՄԿ և ՏՄԱԿ-ների լոգոպեդների և հատուկ մանկավարժների համար: Սեմինարը վարում էր Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս, մ.գ.թ., ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Էմիլյա Թադևոսյանը:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին դիսգրաֆիայի և դիսլեքսիայի վերաբերյալ տեսագործնական հարցեր: Դասընթացավարը մասնագետների հետ կիսվեց գրավոր խոսքի խանգարումների շտկման վերաբերյալ իր աշխատանքային փորձով, ներկայացրեց գործնական նյութեր՝ ձեռնարկներ, խաղեր, մեթոդական հնարներ, վարժություններ, որոնք արդյունավետորեն կիրառելի են գրավոր խոսքի խանգարումների շտկման լոգոպեդական աշխատանքում:
Սեմինարը ներառում էր նաև գործնական առաջադրանքներ մասնակիցների համար: