Հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկմանն էր միտված հերթական հանդիպումը Ազգային ժողովում։
Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ պատգամավորները, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները համակարգող նախարարության, Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների ներառումն ապահովելու արդյունավետ ուղիների, մասնավորապես անձնական և սոցիալական օգնականի ծառայությունների իրականացման մեխանիզմների հստակեցմանը։
Շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին առկա խնդիրների և իրենց հուզող հարցերի մասին՝ կարևորելով շահագրգիռ կառույցների դերակատարությունը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների համագործակցված աշխատանքը՝ հանրային տարբեր միջավայրերում արդյունավետ ներառում ապահովելու համար։
Քննարկումները լինելու են շարունակական։
Սկզբնաղբյուր՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ