Ընտանիքի միջազգային օրվա շրջանակներում «Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի և «Առողջություն» նախագծի համագործակցությամբ կազմակերպվել էին պանելային քննարկումներ, որոնք ընդգրկում էին երեք կարևորագույն ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն։
Քննարկմանը մասնակցում էին նշված ոլորտների պատասխանատու և համակարգող կառույցների ներկայացուցիչներ համապատասխան գերատեսչություններից։
Կրթության ոլորտին վերաբերող պանելային քննարկման բանախոսներից էր նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Անդրադարձ կատարվեց հանրակրթության և բուհական կրթության ներառական բաղադրիչի արդյունավետության բարձրացմանը, դրանում ծնողների ընդգրկվածության կարևորությանը։ Բանախոսներն ընդգծեցին կրթության մարտահրավերներին ժամանակին և ճիշտ արձագանքելու անհրաժեշտությունը։
Կրթության քաղաքականության մշակման պատասխանատուների, փորձագետների և գործընկերների հետ քննարկվեցին հանրակրթությանը վերաբերող այլ հարցեր ևս։ Մասնակիցները փորձեցին հստակեցնել ոլորտում առկա խնդիրները, գտնել դրանց լուծման իրատեսական ուղիներ։