2023 թ․ մայիսի 31-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի հերթական փուլի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցում էին ծրագրի մենթորներն ու մշտադիտարկողները։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրեց ծրագրին առնչվող ընթացիկ փոփոխություններն ու գործընթացի զարգացման հեռանկարները։ Քննարկվեցին մենթորական աջակցության մեթոդաբանության ու գործիքակազմի ներդրման աշխատանքներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր, հստակեցվեցին առաջիկա անելիքները։
Մենթորները ներկայացրին ներառող դասավանդման կարողությունների շարունակական զարգացման, մենթորական աջակցության ծրագրի որակի բարելավման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ։
Հանդիպումն անցավ կառուցողական աշխատանքային մթնոլորտում։