Օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց օգոստոսյան խորհրդակցություն։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:
Քննարկումները վերաբերում էին ներդրվող նոր չափորոշիչներին, ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, կրթության կազմակերպման գործընթացը կարգավորող իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, առաջիկա ծրագրերին և մտահոգող խնդիրներին։
Փոխնախարարը անդրադարձել է ուսուցչի վարձատրության բարձրացմանը միտված պետական նոր ծրագրերին, այդ թվում՝ կամավոր ատեստավորմանը, որի արդյունքում հաջող ցուցանիշներով արձանագրած ուսուցիչները հոկտեմբերից սկսած կստանան նախատեսված բարձր աշխատավարձը։
Կարևորվեց ՀՀ կառավարության աջակցությամբ մարզի դպրոցներին տրամադրվելիք դպրոցական գույքի խնդրի լուծումը և նախատեսվող բոլոր բարեփոխումները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանն ու համակարգի բարելավմանը։ Խոսեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական և դպրոցներում կրթության որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Անդրադարձ կատարվեց նաև ներառական կրթության կազմակերպման գործընթացում տեղի ունեցող փոփոխություններին, վերապատրաստումների կազմակերպմանը, ոլորտում ներդրվող այլ ծրագրերին։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ