2024թ․ սեպտեմբերին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կանանի հասարակական կազմակերպության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որն ուղղված է կրթության կազմակերպման ոլորտում կանանց/աղջիկների և տղամարդկանց/տղաների լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդլայնմանը։
Համագործակցությամբ հիմք դրվեց համատեղ արդյունավետ մեխանիզմներ մշակելու և ներդնելու, ինչպես նաև այս ուղղությամբ գործընթացներ իրականացնելու աշխատանքներին։ Դրանցից են Վանաձորում ծնողների համար իրականացվող «Վաղ սոցիալականացման ժամանակահատվածում ծնողների դերը գենդերային կարծրատիպերի հաղթահարման գործում» թեմայով իրազեկող դասընթացները:
Հանդիպումների ժամանակ ծնողներն իրականացնում են մի շարք գործնական վարժանքներ, որոնց ընթացքում վեր են հանվում նաև այն գենդերային կարծրատիպերը, որոնք ձևավորվել են նրանց մոտ մանկուց և խանգարել կյանքի տարբեր իրավիճակներում։
Դասընթացների մոդուլը մշակվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործացությամբ:
Դասընթացներն իրականացվում են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության Embassy of the Netherlands in Armenia ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սոցիալականացում առանց խտրականության. առողջ հուզականության և հավասար հարաբերությունների խթանում» ծրագրի շրջանակներում։
13.11.2024