Երեխայի ակադեմիական, սոցիալական և տնտեսական ձեռքբերումների վրա մեծ ազդեցություն ունեն նրա հոգեկան առողջությունը, ճգնաժամային իրավիճակներին համարժեք արձագանքելու, մարտահրավերները հաղթահարելու կարողությունները, ինքնուրույն կյանքին պատրաստվածության և պաշտպանունակության մակարդակը:
Կարևորելով այս ամենը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը, որի կարևոր բաղկացուցիչներից մեկը դպրոցահասակ երեխաների հետ նպատակաուղղված աշխատանքների իրականացումն է:
2024 թվականի սեպտեմբեր ամսից մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը, որի ընթացքում շուրջ 600 հանրակրթական ուսումնական հաստատությունների վերապատրաստված ուսուցիչներ և հոգեբաններ աշխատանքներ են իրականացնում տարբեր դասարաններում՝ առաջնորդվելով նույն ծրագրի շրջանակներում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից մշակված ծրագրով։
Սովորողների հետ իրականացվող աշխատանքների արդյունքում կապահովվի նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացմանը ﬕտված կարևոր հմտությունների զարգացումը ըստ հետևյալ ոլորտների՝
- ✦ սոցիալ-հուզական զարգացում,
- ✦ սթրեսի կառավարում,
- ✦ փոխհարաբերություններ և հաղորդակցում,
- ✦ ինքնորոշում,
- ✦ դպրոցը որպես սոցիալ-հուզական ﬕջավայր։
15.11.2024