Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Պերկինս միջազգային» կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 19-ին անցկացվեց տասնհինգերորդ վեբինարը՝ «ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեմայով։
Վեբինարի բանախոսներն էին «Պերկինս միջազգային» կազմակերպության փորձագետներ Նիկոլինա Միհալիչ Կոցիանը և Անդրեա Պաուլիկը։
Տեսողական համակարգի գործունեության բարդությունները բացահայտելու, կանխարգելելու, այդ ուղղությամբ ռազմավարությունների ու գործողությունների մասին էր հերթական վեբինարը, որի ընթացքում բանախոսները հակիրճ անդրադարձ կատարեցին տեսողության խթանման պատմական զարգացմանը, ներկայացրին ամփոփ տեղեկատվություն տեսողության խթանումների և տեսողական վարժությունների, դրանց տարբերությունների և առանձնահատկությունների, իրականացման տեղի ու ժամանակի, հաճախականության վերաբերյալ։ Այնուհետև մասնակիցները ծանոթացան տարբեր ռազմավարությունների կիրառման գործնական մեթոդներին ու եղանակներին՝ աշխատանքի մեջ կամ առօրյա կյանքում դրանք կիրառելու, յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ ուղենիշներ մշակելու նպատակով՝ ուղղորդելով և հնարավորություն տալով նրան օգտագործել իր տեսողությունն իր բնական միջավայրում։
Հիշեցնենք, որ վեբինարների այս շարքը միտված է տարբեր երկրների մասնագետների միջև լավագույն փորձի փոխանակմանը։
Հետևեք մեր էջին՝ հաջորդ վեբինարի մասին տեղեկանալու համար։
20.11.2024