ԵՎ ԱՅՍՊԵՍ, ՓՈՔՐԻԿ ՍԵՐՄԻԿՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․
Փետրվարի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը «ՋՐԱՇՈՒՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ներկայացմամբ հյուրընկալվեց ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնում, որտեղ պատանի դերասաններին դիմավորեցին անթաքույց ոգևորությամբ։
Երեխաները ծանոթացան և իրենց բնորոշ աշխուժությամբ, ջերմ ու մտերմիկ, անկաշկանդ միջավայրում շատ շուտ ընկերացան։ Հետո կենտրոնի սաները սերմիկների հետ «ճամփորդեցին» ջրաշուշանների լճում՝ անցնելով տարբեր աշխարհներով, կիսելով նրանց հույզերը դժվարությունները հաղթահարելու ճանապարհին և ակամա դառնալով ներկայացման մասնակիցը։ Ներկայացման հերոսները սովորեցրին հանդիսատեսին բացահայտել իրենց հոգում թաքնված գանձերն ու հնարավորությունները, ապավինել սեփական ուժերին և հաստատակամությամբ ու վճռականությամբ զինված՝ գնալ միշտ առաջ։ Երեխաները բաժանվեցին ջերմ տպավորություններով՝ հետագայում նոր ներկայացումներով կենտրոնում հյուրընկալվելու և հանդիպելու սպասումով։
Ի դեպ՝ «ՋՐԱՇՈւՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ներկայացումն իրականացվել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Հայ օգնության ֆոնդի (FAR) Fund for Armenian Relief, Inc համագործակցության շրջանակում` Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
12.02.2024