Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ արտագնա աշխատանքային խորհրդակցություն
Հանրակրթության ոլորտին առնչվող տարաբնույթ խնդիրների քննարկմանն էր ուղղված արտագնա աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, Կրթության տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ։
Ա․ Սվաջյանը ներկայացրեց հանրակրթության նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ ընթացող աշխատանքները․ քննարկվեցին նաև այդ շրջանակում նախատեսվող փոփոխությունները, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը, նոր դասագրքերին, ուսումնական գործընթացը կարգավորող իրավական ակտերին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանը, կարևորվեց բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիքի պարտադիր ներդրումը։
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ